«Սրանք վերջը սաղ փոխելու են ազգանունները, դառնան Յանուկովիչ». Լևոն Բարսեղյանը՝ Միհրան Պողոսյանի մասին

Անդրադառնալով այն լուրերին, ով Միհրան Պողոսյանը քաղաքաական աապաստան է խնդրել Ռուսաստանից` Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սրանք վերջը սաղ փոխելու են ազգանունները, դառնան Յանուկովիչ, եւ իրենց հայտարարեն «Հայաստանի վտարանդի կառավարություն Կրեմլի պատերի տակ»:

Տեսնես ինչ արժե քաղաքական ապաստանը Ռուսիայում էս վերջերս, Յանուկովիչից հետո գներն աճե՞լ են, թե՞ իջել:

Հիշեցնենք, որ  Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել: Նա հայտնել է, որ դիմումն արդեն ներկայացվել է, որոշումը պետք է կայացնի  ՌԴ նախագահին առընթեր հանձնաժողովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ