ԱԱԾ տնօրենն այսօր արեց մի բան, որով մտավ պատմության գիրկը

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին:

ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին:

Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ:

Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝  մեկ ամսվա աշխատավարձը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ