«Փաշինյանը Զելենսկուն հրաշալի խորհուրդ է տվել». Սոլովյով

«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման շրջանակներում Սոլովյովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի խոսքին ռուսական «60 минут» թոք-շոուի շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր այն հարցին, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին շփվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Սոլովյովը շատ դրական է արձագանքել Փաշինյանի տված խորհուրդներին՝ մեջբերելով նրա խոսքերը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զելենսկուն հրաշալի խորհուրդ է տվել, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ: «Եթե լինես ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների, դժվար չի լինի: Պարզապես պետք է շփվել շիտակ և ազնիվ կերպով:» Ելնելով սրանից՝ լիովին պարզ է դառնում, թե ինչու Պորոշենկոյի մոտ չստացվեց Պուտինի հետ շփումը»,- ասել է Սոլովյովը:

Վլադիմիր Սոլովյովը նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային:

«Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության համար ողբերգական օր է: 1915թ. հենց այս օրն է համարվում եվրոպական առաջին, սարսափելի ցեղասպանության տարելիցը: Օսմանյան կայսրության ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ սահմռկեցուցիչ է:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ