Կարծում եմ` Մարությանը ճիշտ կուսակցություն չի ընտրել, մի անգամ քաղաքապետ եղավ, հերիք ա էլի. քաղաքացիները` Հայկ Մարությանի առաջադրման մասին

«Մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել ինչ-որ պատահական և անհասկանալի մարդիկ»,- ահա այս խոսքերով ավարտեց իր առաջադրման մասին տեսաուղերձը Հայկ Մարությանը։

Ինչ խոսք, հեգնական է։ Հենգական է, որ 2018-ի հեղափոխության ամենավերջին պահին վրա հասած դերասանը, որ բարձրից էլ բարձր վարկանիշ ունեցող հեղափոխական թիմի կողմից առաջադրվեց քաղաքապետի թեկնածու, ում բառի թե փոխաբերական, թե ուղիղ իմաստով «ձեռքից բռնած» քաղաքապետ դարձրեց հեղափոխության առաջնորդը և ով ամենածանր շրջանում փախավ այդ թիմից, հիմա խոսում է «պատահական մարդկանցից»։

«Պատահական» բառը ավելի հեգնական դարձավ, երբ իմացանք, որ Հայկ Մարությանը կառաջադրվի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Վստահ ենք մեր ընթերցողների մեծ մասը կամ առաջին անգամ է լսում այս կուսակցության անունը կամ երեկ է առաջին անգամ լսել, երբ իմացել է, որ Հայկ Մարությանը կառաջադրվի այս կուսակցությունով։ Որպեսզի իրավիճակի մառազմը ավելի պարզ լինի, ապա նշենք միայն, որ այս կուսակցությունը 2021 թվականին իրենց պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար հայտարարություն էր տվել «ֆեյսբուքով»։

4 տարում 2 կուսակցություն փոխած Հայկ Մարությանի թիմակից Իզաբելլա Աբգարյանն էլ արդեն հայտարարել է, որ իրեն կարող են միանալ «Ապրելու երկրի» հետ հետընտրական փուլում։ Դե իսկ «Ապրելու երկրի» ցուցակն էլ գլխավորում է մեկ ուրիշ 4 տարում 2 կուսակցություն փոխած Մանե Թանդիլյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ