Մայրաքաղաքում այսօր սպասվում է մինչև +42 աստիճան շոգ. խորհուրդ է տրվում դուրս չգալ ցերեկային ժամերին

Երևանում այսօր սպասվում է մինչև +42 աստիճան տաքություն:

Սաստիկ շոգի պատճառով առողջությունը չվնասելու համար բժիշկները մի քանի խորհուրդ են տալիս․ անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել՝ օրական 2-ից 3 լիտր։

Ցերեկային ժամերին ցանկալի է դուրս չգալ, հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխանցմամբ՝ խորհուրդ է տրվում ժամը 12-ից 18-ը չլինել դրսում:

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով հրդեհների հավանականությունը նույնպես մեծանում է, ուստի՝ անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ