Ինչո՞ւ Լևոն Արոնյանի համար 133.000$ հատկացրեց պետությունը

Կառավարության ապրիլի 25-ի նիստում նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, որն էլ այն պետք է փոխանցի Շախմատի ֆեդերացիային:

Գումարը հատկացվելու է 2019 թվականի շախմատի աշխարհի առաջնությանը Լեւոն Արոնյանի նախապատրաստման եւ մասնակցության ապահովման նպատակով:

Նախարարությանը կհատկացվի 133 200,0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից առաջին կիսամյակում՝ 66 600.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ ինն ամսում՝ 99 900.0 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը  պատմական ակնարկ անցկացրեց եւ ներկայացրեց Լեւոն Արոնյանի ձեռքբերումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ