Փոխարենը նրան, որ հայկ մարությանը գտնվեր կալանավայրում, նա այսօր հայտնում է, որ իր թիմի հետ միասին մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին.Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրում է.

Փոխարենը նրան, որ հայկ մարությանը գտնվեր կալանավայրում, նա այսօր հայտնում է, որ իր թիմի հետ միասին մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։
Հանրությունը, առավել ևս Երևանի բնակիչները պետք է հասկանան, որ մարության դերասանը, բավականին երկար տարիներ իր դերասանությամբ կարողացել է սիրաշահել ժողովրդին, հետո այդ սիրո ֆոնին մուտք գործել քաղաքականություն, դավաճանել իր այն թիմին, որոնց շնորհիվ արժանացել էր Երևանի քաղաքապետի պաշտոնին։

Միաժամանակ պետք է ասեմ, որ հայկ մարության հմուտ դերասանը քաղաքապետի պաշտոնին եղած
ժամանակ դաշնակներին և ժողովրդի կողմից մերժված մի շարք կոռումպացված երևույթներին տասնյակ, ու ինչու չէ նաև հարյուրավոր շինթույլտվությունների իրավունք է տվել, բազմաթիվ ապօրինի զավթած տարածքներ օրինականացրել է։

Ազգային Անվտանգությունը, Հատուկ Քննչական Ծառայությունը, Դատախազությունը, այդպես էլ ոչինչ չանելով, աչք փակելով մարությանի կողմից նման թույլտվություներ շռայլած փաստաթղթերի վրա, այսօր նոր հնարավորության միջանցք է բացում մարությանի համար, որպեսզի նա օգտագործի իր դերասանական տաղանդը և ստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը, շարունակելու իր ստոր գործունեությունը։

Возможно, это зарисовка (текст)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ