Երևանում «Նոյ» կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի․ ժամանել է Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետը

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության Կենտրոն ենթակայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների թիվ 16 խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարակյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Թադևոսյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնբարվել։Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ