ՀՅԴ-ն կմասնակցի՞ Երևանի ավագանու ընտրություններին. կուսակցությունը հայտնել է որոշումը

Սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երեւանի ավագանու ընտրություններին ՀՅԴ-ն առանձին չի մասնակցի:

Այս մասին հայտնում են կուսակցության գերագույն մարմնից՝ նշելով, որ այս հանգամանքներով պայմանավորված՝ ի սկզբանե ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցի մեկ միասնական ցանկով:

«Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը:

Առաջադրումներից եւ գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,-ասված է հաղորագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ