Էրդողանը հաստատել է Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հաստատել է Անկարայի մասնակցությունը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

«Ադրբեջանի հետ մեր համագործակցության շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց»,- խոստովանել է նա։

Էրդողանը կարծում է, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայից հետո Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության պահպանման հնարավորություն կա։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։

«Թուրքիան մեր ժամանակներում դարձել է մի երկիր, որի մասնակցությունը շատ կարևոր հարցերում դարձել է անհրաժեշտություն։ Մեր նպատակն է երկխոսության և դիվանագիտության միջոցով մեր երկրի շուրջ ստեղծել խաղաղության, կայունության և բարգավաճման գոտի»,- ասել է Էրդողանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ