Ռուսական «Голос»-ը մեծ ռեպորտաժ է պատրաստել «փոքրիկ ղարաբաղցու»՝ Միշայի մասին

Ռուսական «Голос дети»-ն, որին մասնակիցն էր փոքրիկ Միշան, ծավալուն ռեպորտաժ է պատրաստել  Միշայի մասին, որը հայկական լսարանին հայտնի է որպես «փոքրիկ ղարաբաղցի»: Ռեպորտաժի ընթացքում 10-ամյա Միշանպատմում է Արցախի, դրա խորհրդանիշների, հայկական խոհանոցի մասին:

«Մեր Հայաստանը շատ հյուրընկալ է»,- ընդգծում է Միշան:

Միշան նաեւ ցույց է տալիս՝ ինչպես են պատրաստում ժենգյալով հացը: Ներկայացնում է նաեւ իր ընտանիքը, նախասիրությունները, անցած ուղին, նպատակներն ու երազնանքները:

10-ամյա  Միշան հիացրել է բոլորին «Ձայնը» նախագծում: Նա Վալերի Մելաձեի թիմում է ու նշում է, որ ամեն ինչ անում է նրան չհիասթափեցնելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ