«Զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ». Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ռուսաստանը բազմաֆունկցիոնալ Սու 30ՍՄ կործանիչների առաջին խմբաքանակը՝ չորս օդանավ, Հայաստանին կմատակարարի 2020 թվականի սկզբին: Տոնոյանը հայտարարել է, որ կա նաև այդ օդանավերի գնումը շարունակելու ծրագիր:

Ընդ որում՝ նախարարը հայտարարել է, որ Երևանն արդեն փոխանցել է օդանավերի գնի առաջին տրանշը, ինչը նշանակում է, որ Երևանը դրանք ձեռք է բերում կանխիկ:

Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանն ունի նոր սպառազինություն ձեռք բերելու մեծ ծրագրեր, սպառազինությունը գնելու է Ռուսաստանից և «զինվելու ու վերազինվելու ենք շատ խիստ»:

Պաշտպանության նախարարի այդ հայտարարությունը, անշուշտ, համահունչ է Հայաստանի նոր պաշտպանական քաղաքականությանը, որտեղ շեշտադրվում է պաշտպանողական մարտավարությունից հարձակողականի անցնելու հանգամանքը:

Սա իհարկե ունի իր մեծ ռազմա-քաղաքական նշանակությունը թե՛ պատերազմի սպառնալիքը զսպած պահելու, թե՛ նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ թիկունք ապահովելու տեսանկյունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ