«Ստոր են այն քաղաքական գործիչները՝ ովքեր ժողովրդի ազատագրումն էյֆորիա են անվանում». Արմեն Դանիելյան

Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ուղիղ մեկ տարի առաջ հայ մարդն ազատագրվեց բռնակալությունից։ Այո, մեկ տարի առաջ վերականգնվեց հայ մարդու հավատն ու արժանապատվությունը։ Իշխանությունը բռնազավթած ու սեփական ժողովրդին ստրկացրած բռնակալները տապալվեցին։

Ստոր են այն քաղաքական գործիչները՝ ովքեր ժողովրդի ցնծությունն ու ազատագրումն էյֆորիա են անվանում։

Պիտանելիության ժամկետը սպառած և ժամկետանց որոշ դեմագոգներ «»փորձում են» ժողովրդին «հիմարացնել» իրենց «փառահեղ» պատկերացումներով… Այ ժամկետանց կանսեռվա ուտող բորենիներ կարողա գիտեք մոլորակ եք փոխել և «ընկել եք երանության գիրկը»։ Նույնիսկ ամենակարող պլաստիկ վիրաբուժներն անգամ անկարող են ձեզ օգնել… թալանի ժամանակաշրջանն այլևս թաղված է… ուշքի եկեք և համբերատար սպասեք ձեր դիահերձմանը…

Այս հեղաշրջումից հետո հայ մարդն իր մեջ մեկընդմիշտ սպանեց «ստրուկին» և վստահորեն կասեմ, վերականգնեց իր պատիվն ու արժանապատվությունը…

Դեռ առիթներ կլինի խոսելու, վերլուծելու… Հ.Գ. Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը գնահատելու համար պետք է պատասխանել երկու հարցի… արդյոք Նիկոլ Փաշինյանը զբաղվեց կոռուպցիայով և իր շրջապատում հանդուրժեց նման վարքագիծ դրսևորողներին… Երկու դեպքում էլ պատասխանը միանշանակ է՝ ՈՉ։ Մնացյալը ժամանակի հարց է…


Այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը հերոսություն է… Նա պայքարեց, կրեց զրկանքներ, վտանգեց իր և իր երեխաների կյանքը, բայց ազատագրեց մեզ…
Այս Հայաստանն այլևս արժանապատիվ և հպարտ հայի Հայաստանն է… և վերջ…
Այլևս չի կարող լինել ոչ մի պարտություն, 21֊րդ դարը մերն է… և վերջ…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ