Հայտնի է, թե ով է Սպիտակցի Հայկոյին խայտառակել համացանցում

Ընդամենը հաշված օրեր առաջ համացանցում ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ էր տարածվել՝ երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ: Համացանցում հատնված տեսանյութը արագորեն տարածվեց նաեւ լրատվամիջոցներով։ Կատարվածի վերաբերյալ կարծիքները տարբեր էին։ Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը տեսակետ հայտնեցին, որ տեսանյութը տարածելն առնվազն սխալ է, եւ քննադատություններ հնչեցին այն նկարողի եւ հանրայնացնողի հասցեին։

Տեսանյութում հնչող հայհոյանքներին զուգահեռ լսվում է, թե ինչպես է հարբած Սպիտակցի Հայկոյին մեքենան նստեցնել փորձող անձն ասում. «Ուրեմն Գաբառի էդքան արածին դու սե՞նց ես պատասխանում…»:

Շրջանառվող տեղեկություններով՝ «Գաբառը» ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ռեստորաններից մեկի՝ «Փարվանա»-ի աշխատակիցն է, որտեղ երգում է Հայկոն: Ռուբեն անունով «Գաբառը» համակարգում է երաժիշտների ֆինանսական հարցերը։

Համացանցում հայտնված սկանդալային տեսանյութի վերաբերյալ Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով հարբած գործընկերոջը նկարել եւ համացանցի «հիթ» է դարձրել երգիչ Սարոն։

Մանրամասները` այստեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ