Ծիծեռնակաբերդում թուրք գործիչները ծնկաչոք ներողություն են խնդրում նախնիների գործած ոճրագործության համար

Թաներ Աքչամ, Օրհան Փամուկ, Ռագըփ Զարաքօղլու, Իսմայիլ Բեշիկչի, Հասան Ջեմալ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած թուրք մտավորականների թիվը տարեցտարի ավելանում է՝ իր շարքերում ներառելով նաև ավելի երիտասարդ սերնդի:

Նրանցից շատերն, անտեսելով թուրքական իշխանության ճնշումներն ու հետապնդումները, ոչ միայն համարձակորեն բարձրաձայնում են նախնիների ոճրագործությունը, այլև գալիս Հայաստան, այցելում Ծիծեռնակաբերդի բարձունք ու ներողություն խնդրում հայ ժողովրդից:

Նրանք մարդիկ են, որոնք չեն փախչում պատմական իրողությունից՝ նույնն ակնկալելով նաև Թուրքիայի իշխանություններից:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարլիցն էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ