Ռեգինա Պռազյանը գրում է.
Մարդ կա ժամանակին Երևան էր տեղափոխվել ոտքերը отодвинуть անելով գումար աշխատելու համար, հետո տեղավորվեց հարմարավետ հեռուստացույց կոչվող աղբարկղում ու իր ոչ բարոյական անցյալը մանրից քողարկելով առաջ գնաց։
Հիմա էլ բեմում ձեռք բերած դերասանական հմտությունները գործի դրած ու տեսախցիկների առջև զոռով լաց լինելով օգտագործվում են տարբեր նպատակներով իրենց ունկնդիրների վրա էլ տպավորություն փորձում ստեղծել թե բա Արցախի համար ենք լացում։
Արցախը թողել փախել են, բայց լացում են ու լացում են միշտ միասին, միառժամանակ, «Արցախը փրկելու» հոնորարից կամ առաջ, կամ հետո։ Միշտ նույն վատ անցյալով, թռած, փախած ու միշտ դեՌասան, կամ եՌգիչ դեմքերը։ Թե բա ուզիմ եմ քյամ։
Պատերազմը 2020֊ին էր հիմա էլ 2023 թվականն է։ Ասենք 2021-ին գնայիր, հիմա 2 տարի կլիներ արդեն։ Մնացել ես, որովհետև Արցախի ու լավ հոնորարի միջև ընտրություն կատարելիս դու երկրորդն ես ընտրել։ Ու էլի եմ շեշտում նախքան ճանապարհները փակելը այդ ճանապարհները բաց են եղել և բոլոր այդ դեՌասանները ունեցել են շանս Արցախում ապրելու, այն ԼՑՆԵԼՈՒ, շենացնելու, հզորացնելու։
Արցախը դատարկելը դա թշնամու պլանն է և ինչին էլ օժանդակել եք դուք ձեզանով։ Իսկ ձեզ վճարողներին էլ հարցրեք պատահաբար հո իրենք չեն տրամադրել ադրբեջանցիներին Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների անունները։ Օրինակ Քոչարյանին, Սերժին, Բալասանյանին, ռուսական ագենտներին, բոլորին հարցրեք անպայման, միգուցե իրենք իմանան։
Հիմա որ ոսկե ձկնիկ ընկնի ձեռքներդ ու միայն մեկ ցանկություն կատարելու հնարավորություն լինի, կասեք Հայաստանում խժդժոց լինի, դժգոհություն լինի, իշխանափոխություն լինի, Հյուսիսային պողոտայում շքեղ բնակարան լինի, թուլափայը բարձր լինի, բայց Արցախի անկախության համար հո չեք փափագի։ Միայն տեսախցիկների առջև և վերջ։
Սա եք դուք ընդամենը և ժողովուրդը վաղուց և շատ վաղուց է բոլորին ճանաչում, իսկ Արցախի ու արցախցու համար ավելի քան մտահոգ է քան նշածս տեսակը!!!