Լյովա Եղիազարյանը գրում է.
Յոթանասունն անց եմ՝ մի բան էդպես էլ չհասկացա; Չհասկացա, թե ինչու՞ Վասակին դարձրին դավաճան, ի՞նչ նպատակով,ու՞մ պատվերով;
Եթե Եղիշեն ու Ղազար Փարպեցին կատարում էին Մամիկոնյանների պատվերը, ապա ու՞մ պատվերն էր կատարում Դերենիկ Դեմիրճյանը «Վարդանանք»-ում, ով 1912 թվին գրված «Վասակ» դրամայում արդա-
րացնում է նրան ու դավաճան չի համարում, իսկ Հայրենական պատերազմի ժամանակ գրած վեպում նրան դավաճանի պատմուճան է հագցնում; ԻՆՉՈՒ՞;
Ինչու՞, դարեր շարունակ, մեզ դաստիարակեցին այդ ՄԵԾ ստով; Ու՞մ էր ձեռնտու,չեմ հասկանում; Հիմա էլ են փորձում կեղծել պատմությունը, մեր աչքի առաջ;
Թույլ չպետք է տալ; Իրավունք չունենք հերոսին դավաճան դարձնել, դավաճանին՝ հերոս; Պատմությունն է դա պարտադրում;