Վարչապետ Փաշինյանը «Россия-1» հեռուստաալիքի հաղորդման եթերում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի համար շատ կարևոր է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է ռուսական Россия 1 հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման ուղիղ եթերում:

«Այդ օրը կարեւոր է նաեւ ողջ մարդկության համար։ Հայաստանի համար շատ կարեւոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ դա կարեւոր քայլ է  հետագա հնարավոր բոլոր ցեղասպանությունները կանխարգելելու տեսանկյունից»,- նշել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, որ ՌԴ Պետդուման 1995 թվականին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ ընդգծել, որ Երեւանը շատ բարձր է գնահատում Մոսկվայի դիրքորոշումն այդ հարցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ