Սերժ Սարգսյանը թոռան հետ այցելել է Ծիծեռնակաբերդ

«Հայկական ժամանակ»-ը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը կուսակիցների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Սերժ Սարգսյանի հետ է նաեւ իր թոռը։ Նրան ուղեկցում են Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ուժեղացվել է հսկողությունը։ Սարգսյանի թիկնապահները լրագրողներին չեն թողնում մոտենալ վերջինիս, ԶԼՄ ներկայացուցիչներին նույնիսկ մեկ-երկու մետր շառավղով հեռավորության վրա են պահում։ Սարգսյանը լրագրողների՝ հեռվից մի կերպ տրվող հարցերին չի էլ արձագանքում, անգամ երբ դրանք վերաբերում են օրվա խորհրդին։

Ի վերջո, 5-6 թիկնապահների ուղեկցությամբ, առանց որեւէ բառ ասելու Սերժ Սարգսյանն իր ծառայողական մեքենայով հեռացավ հուշահամալիրից։

Ի դեպ, հուշահամալիր է այցելել նաեւ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, սակայն նա չէր ուղեկցում Սերժ Սարգսյանին։

աղբյուրը՝  armtimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ