![]()
Լրագրող Նանե Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ու սա Սյունիքում է. Սյունիքի մարզպե’տ, համայնքապետե’ր, ուշքի եկեք:
Այսպե՞ս եք սիրում մեր երկիրը։
Մի շաբաթ հետո կրկին Սյունիք եմ գնալու` Աստված
չանի` այս ցուցանակները կարգի բերված չլինեն: Որպես լրագրող եմ զգուշացնում` կատարե’ք ձեր պարտականությունները:
Թողեն մեծ-մեծ ճամարտակեք, թե իբր հայրենասեր եք։ Հայրենասերը նման ցուցանակին մի վայրկյան չէր կարողանա նայել։
Ձեր տան դարպասների չափ չկա՞ն մեր գյուղերի վահանակները։
Քոչարյանի համար դոշ ծեծող Առուշ Առուշանյան, սա քո դեմքն ա, ոչ թե մեր հայրենիքի, այսօր դրսից եկած քանիսն են սա տեսել ու մտածել, թե ինչպես ենք մենք մեր երկիրը սիրում, դուք գուցե այսպես, բայց ոչ ես ու շատերը։
Համայնքը սկսվում է վահանակներից, ու այս վահանակները դուք եք փոխելու. դուք դրա համար եք այդտեղ նստած։
![]()
![]()