«Ցավը չի թողնում սիրտդ չփոթորկվի` լսելով «1915»-ի մասին…». – Լիլի Հովեր

Գեղեցկադեմ, քաղցրալեզու, հմայիչ ու անկրկնելի Լիլի Հովեր.

Նա հանրությանը ճանաչելի դարձավ «Արմենիա» հեռուստաընկերության «Եղանակի տեսությունից»: Իր արտաքին գեղեցկությամբ Լիլին միշտ էլ կնոջ իդեալ կարող է լինել բոլոր տղամարդկանց համար:

Նա իր Ինստագրամյան էջում «Ապրելու ապրիլ» տեսանյութն էր հրապարակել և կից կատարել հետևյալ գրառումը․

«Ցավը երբեք չի անցնում:

Վերքը չի սպիանում և չի հաղթահարվում: Կատարվածը չի տեղավորվում ուղեղիդ որևէ անկյունում:

Ցավը չի թողնում սիրտդ չփոթորկվի` լսելով «1915»-ի մասին:

Այս թիվը սևով, մուգ ամպերով է առանձնանում իմ կյանքում: Հայրենիքիս, Ընտանիքիս, «Արմատիս» հանդեպ անողոքությամբ է նշվում այս տարեթիվը:

Տարվա բոլոր օրերին, արյանս կանչով եմ զգում, հուզվում, բարկանում, թեժանում, սարսափով հետ մղվում` թշնամու անունը լսելիս:

Սա անկառավարելի զգացում է և միակն է, որ չի անցնում և չի ներվում:

Հիշում եմ, որ չկրկնվի:

Հիշում եմ, որ խաղաղվեն Մեծերիս տանջված հոգիները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ