«Հարազատներս գտնվում են ԼՂ-ում, իմ սիրտը չի կարող չցավել». Ռազմիկ Ամյանը դիմել է միջազգային հանրությանը (տեսանյութ)

Երգիչ Ռազմիկ Ամյանը «Ինստագրամ»-ի իր էջում հանդես է եկել տեսաուղերձով՝ դիմելով միջազգային կազմակերպություններին:

«Ես առաջին անգամ պետք է խոսեմ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում հայերիս մի մասը՝ արցախցիները, և ակնհայտ տեսնում ենք, որ գնալով շատ ավելի է ծանրանում։ Ինչպես գիտենք, սնունդն էլ, դեղորայքն էլ թերի է։ Չգիտես ինչու՝ միջազգային հանրությունը դրա մասին լռում է, և լուծում չեն կարողանում տալ:

Մեկ դարից ավելի է՝ հայերս պայքարում ենք ցեղասպանության հարցի շուրջ, որոշ դեմոկրատ երկրներ ճանաչել են, որոշները լռում են, և այսօր ակնհայտ նույնը տեղի է ունենում Արցախիս ժողովրդի հետ։

Ցեղասպանում են մեզ։ Իհարկե, հասկանում եմ, թե ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է, եթե իմ խոսքը կարող եմ լսելի դարձնել աշխարհին, երջանիկ կլինեմ: Խնդրում եմ միջազգային կազմակերպություններին այս հարցին լուծում տալ, իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել»,- ասվում է ուղերձում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ