10 և 12 տարեկան հայ աղջիկները բարձրացել են Արարատի գագաթը

12 տարեկան Յանա եւ 10 տարեկան Էլիզա Բեգինյանները բարձրացել են Արարատի գագաթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է 4 Peaks Alpine Club-ը։

Մեծ կամք, համբերություն և դիմացկունություն է անհրաժեշտ ընդամենը 12 և 10 տարեկան աղջիկներին նման վերելքի համար։ Իսկ նրանք շուրջ 7 ամիս ակտիվ պատրաստվում էին Արարատի վերելքին` ամեն շաբաթ վերելք կատարելով կամ արշավելով։

Նշենք, որ Էլիզան ամենաերիտասարդ հայուհին է, որ բարձրացել է Արարատի գագաթ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ