«Հայ վրիժառուների գործողությունները ցեղասպանության կազմակերպիչների դեմ»․ — Զոհրապ Եգանյան

Զոհրապ Եգանյան այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել․ «Հայ վրիժառուների գործողությունները ցեղասպանության կազմակերպիչների դեմ»։

Յուրաքանրյուր հայ պարտավոր է իմանալ նրանց անուները․․․

«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։

«1919 թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում տակավին պատանի Արամ Երկանյանը գնդակահարեց մուսաֆաթական դահիճ Ղասիմբեկովին:

1920 թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն և նրա գործակից, Շուշիի հայերի ջարդարար Սաֆարովին:

1921 թ. հուլիսի 21-ին Ստամբուլում Միսաք Թոռլաքյանը գնդակահարեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջևանշիր խանին: Թոռլաքյանը Թեհլերյանի նման վարվեց, փախուստի չդիմեց, և անգլիական դատարանը անմեղսունակ ճանաչեց նրան:

1921 թ. դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը, հընթացս նետվելով կառքը, որով երթևեկում էր երիտթուրքերի կառավարության վարչապետ Սայիդ Հալիմ փաշան, տապալեց նրան և կանգնեցնելով կառքը` հեռացավ:

Մի քանի ամիս անց` 1922 թ. ապրիլի 15-ին նույն Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում, Թալեաթի այրու աչքերի առաջ, սպանեցին Տրապիզոնի հայերի ջարդերի կազմակերպիչ դոկտոր Ջեմալ Ազմիին և Բեհաեդդին Շաքիրին:

1922 թ. հուլիսի 25-ին Թիֆլիսում` Չէկայի շենքի դիմաց Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանն ու Զարեհ Մելիք-Շահնազարյանցը սպանեցին Օսմանյան Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Ջեմալ փաշային:

Երիտթուրք պարագլուխներից «Նեմեսիսի» վրիժառությունից խույս տվեց «Միություն և առաջադիմություն» կուսակցության գլխավոր քարտուղար, Թուրքիայի ներքին գործերի նախարար Էնվեր փաշան: Սակայն Էնվերին 1922 թ.` փախուստի պահին, Միջին Ասիայում գնդակահարեց Կարմիր բանակի հրամանատար Հակոբ Մելքումյանը:

Երիտթուրք մյուս դահիճը` դոկտոր Նազիմը, 1926 թ. մահապատժի ենթարկվեց Թուրքիայում` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ կազմակերպած մահափորձի համար:

Ինչպես վերը նշվեց, «Նեմեսիս» ծրագրի խնդիրն էր ոչնչացնել ոչ միայն երիտթուրքերի պարագլուխներին, այլև հայ դավաճաններին: Մասնավորապես, 1920 թ. Սողոմոն Թեհլերյանի գնդակով սպանվեց Թուրքիայի գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Մկրտիչ Հարությունյանը: Նույն թվականին Արշավիր Շիրակյանը գնդակահարեց Պոլսի հայ մտավորականների ցուցակը կազմած դավաճան Վահե Եսայանին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ