Գարիկ Մարտիրոսյանի կինը Ցեղասպանության 104-րդ տարելիցին Շիրազ է կարդում

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում կարդում է Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը: Տեսանյութին կից Ժաննան գրել է.

«Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհում նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ի հիշատակ XX դարում մարդկանց առաջին բնաջնջման՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ։ Այն իրականացվել է Օսմանյան կայսրությունում։

Հայոց ցեղասպանության զոհերի ընդհանուր թիվը մինչ այժմ վերջնականապես հաստատված չէ։ Առավել հաճախ տվյալներ են հնչում, որ 1915-1918թթ.-ի ընթացքում Օսմանյան կայսրությունում սպանվել է 1-1.5 մլն հայ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ