«Հայոց ցեղասպանության ճանաչման կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է…». Ալեն Սիմոնյան

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված ամենաճիշտ և կարճ ճանապարհը Հայաստանի հզորացումն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված և «ֆուտբոլային դիվանագիտություն» անունը ստացած քաղաքականությանն անդրադառնալով՝ Սիմոնյանը նշեց, որ այդ քաղաքականությունն ի սկզբանե դատապարտված էր:

«Ի սկզբանե ես չէի կարծում, որ հնարավոր է Թուրքիայի հետ այդ ճանապարհով որևէ հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ որևէ դիվանագիտություն սկսելու համար Թուրքիան բազմիցս տարբեր հնարավորություններ է ունեցել: Ըստ իս ֆուտբոլային դիվանագիտությունն ի սկզբանե տապալման էր դատապարտված»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա  ընդգծեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել: «Մեր դիրքորոշումները շատ չեն փոխվել: Այս հարցում մենք նախապայմանների լեզվով երբեք չենք խոսել»,- հայտարարեց նա:

< class="entry-content resize">

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ