Մենք և Հայաստանը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի. Աննա Հակոբյանը՝ ԼՂ ժողովրդին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ ԼՂ բնակիչներին հորդորելով ժամանակավոր խնդիրների առաջ չընկրկել և պինդ լինել:

«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ.

Պի՛նդ եղեք։

Մի՛ վախեցեք։

Ամո՛ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։

Ժամանակավոր խնդիրների առաջ մի՛ ընկրկեք։

Մի՛ անհանգստացեք. մենք և Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե՛ք միայնակ չենք թողնի։

Ձեզ Ուժե՛ղ Հայաստան է պետք։

Մեզ բոլորի՛ս է Ուժեղ Հայաստան պետք։

Քաղաքական մանիպուլյացիաների մի՛ տրվեք։

Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե՛ն վայրկյանը նվիրված է մեր պետությա՛նը և Ձե՛զ։

Հիմա մեզ ավելի հեշտ չէ՛։

Հայաստանում ապրողները քիչ չե՛ն տառապել։

Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոների են մասնակցում։

Փառատոներ Ղարաբաղում դեռ կլինե՛ն։

Պետք է ուղղակի դիմանալ։

Ընդամենը՝ դիմանալ։

Դուք դա կարո՛ղ եք։

Ես հավատո՛ւմ եմ ձեզ»,- ասված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ