«Դա իմ անձնական ցավն է …». Թինա Կանդելակի

Հաղորդավարուհի, «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելիակին Telegram-ի իր ալիքում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ․

«Ես կիսով հայ եմ։ Ինձ լույս աշխարհ է բերել հայ մայրս, դաստիարակել է հայ տատիկս, ես խոսում եմ հայերենով, և ցավակցության խոսքերն ինձ համար պարզապես միլիոնավոր հայերի սգին միանալու ժեստ չեն։ Դա նաև իմ անձնական ցավն է։ 

Պատմությունն աներևակայելի դաժանության բազմաթիվ օրինակներ ունի, որոնք կարևոր և արդարացի գնահատական են ստանում ոչ միայն անմեղ տուժած մարդկանց սերունդների կողմից։

Այսօր ես սգում եմ հարազատների, ազգականների, ընկերների և բոլոր նրանց հետ, ովքեր ապրումակցում են Հայոց ցեղասպանության զոհերին։ Վստահ եմ, որ այս պատմական փաստի ճանաչումն ու դատապարտումը կարեւորագույն քայլ է, որը կօգնի թույլ չտալ այսպիսի իրադարձությունների կրկնությունը»,- գրել է հաղորդավարուհին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ