Նիկոլ Փաշինյանն արտասանում է Դանիել Վարուժանի հայտնի «Անդաստան»-ը

Վերջերս տեղի է ունեցել հիմնադրամի տնօրենի փոփոխություն, հոգաբարձուների խորհուրդը ընտրել է նոր տնօրեն և դրանով մենք նշանավորում ենք մեր վճռականությունը, որ «Հայաստան» համահայակական հիմնադրամը պիտի գործի արդյունավետության, վստահելիության, թափանցիկության ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

Ես համոզված եմ, որ այս փոփոխությունները և այն փոփոխությունները, որ տեղի ունեցան ՀՀ-ում, միանշանակ պիտի մեծացնեն վստահությունը հիմնադրամի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։

Նա կրկին կոչ է արել անպայման մասնակցել հեռուստամարաթոնին և կատարել նվիրատվություն, որը, վստահեցրել է, կծառայի Հայաստանի և Արցախի ապագային։ Փաշինյանն իր խոսքն ավարտել արևմտահայերեն և արտասանել Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ