Քոչարյանը ծաղկեսպասկ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծաղկեպսակ է ուղարկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ այդկերպ իր հարգանիքի տուրքը մատուցելով 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին: Պաշտոնաթող նախագահի փաստաբանները հայտնում են, որ բողոքարկելու են այն:

Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, փաստաբաններն ասում են՝ ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ