Բրիտանական «X Factor 2018» հեռուստանախագծի շրջանակում ելույթ է ունեցել հայազգի Աթենա Մանուկյանը, որը հանդես է եկել բավական համարձակ կերպարով՝ համացանցի օգտատերերին դրդելով քննարկել իր ելույթը:
Հունաստանից ժամանած 24-ամյա Աթենան բարեմասնություններն ի ցույց դնող բեմական հագուստով կատարել է Բեյոնսեի «Crazy in Love» հիթը: Ժյուրիի անդամ Ռոբի Ուիլյամսը չի կարողացել թաքցնել իր հիացմունքը, ինչի պատճառով բրիտանացի երգչի կինը՝ նույնպես ժյուրիի կազմում ներառված Աիդա Ֆիլն ամուսնուն խեթ հայացքով է նայել:
«Ի՞նչ է, հիմա չե՞մ կարող կարծիքս արտահայտել»,- հայուհու ելույթից հետո կատակել է Ուիլյամսը՝ նայելով կնոջը:
Նա ընդգծել է, որ Մանուկյանի ելույթը հրաշալի էր, և որ նրա համար ճիշտ երգեր ընտրելու դեպքում հնարավոր է աղջկան իսկական փոփ աստղ դարձնել: