Նազարբաևն իր եզրափակիչ խոսքում արտասվել է՝ չկարողանաալով զսպել արցունքները

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը չի կարողացել զսպել արցունքները իր ղեկավարած «Նուր Օթան» կուսակցության համագումարի վերջում, երբ հնչել է կուսակցության օրհներգը:

Հիշեցնենք, որ Ղազախստանը 30 տարի ղեկավարած Նազարբաևը հրաժարական էր տվել մարտի 20-ին, ինչից հետո երկրի ղեկավար էր դարձել մինչ այդ Սենատի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տոկաևը:

Տոկաևին նախագահի թեկնածու առաջադրելու քվեարկությունից հետո հնչել է «Елім менің, аңсаған» երգը, որի հնչյունների ներքո նախկին նախագահն արտասվել է:

Երկրում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ