«ԱԱԾ-ն ինձ առևանգելուց հետո մեզ հետապնդում էր ՃՈ-ն». Նիկոլ Փաշինյանը զավեշտալի միջադեպ է պատմել

Այսօր՝ ապրիլի 23-ին CivilNet-ի տաղավարում ուղիղ մեկ տարի անց տված բացառիկ հարցազրույցի ժամանակ վարչապետ Փաշինյանը պատմել է մի զավեշտալի միջադեպի մասին:

Տապալված բանակցություններից հետո Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած երթի նկատմամբ ՀՀ ոստիկանական ստորաբաժանումները Արցախի փողոցի վերջնամասում կիրառեցին ձայնային հատուկ միջոցներ և ձերբակալեցին բողոքի ցույցերի մի շարք առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Այնուհետև ոստիկանները ԱԱԾ-ի աշխատակինեցի ուղըկցությամբ փորձել են Նիկոլ Փաշինյանին տեղափոխել Սևանի ոստիկանպություն:

Ընդ որում մեքենան, որով տեղափոխում էին Նիկոլ Փաշինյանին, սլանում էր բավականին արագ, ինչի արդյունքում ճանապարհին այն նկատում են պարեկային ծառայություն իրականացանող ՃՈ աշխատակիցները:

Ճանապարհի բավականին երկար հատված ՃՈ մեքենան հետապնդել է այն մեքենան, դորով տեղափոխում էին Նիկոլ Փաշինյանին: Ի վերջո վարորդը ստիպված է եղել կանգնել և ներկայանալ ՃՈ աշխատակիցներին:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ