Վառել եմ դրոշակ, ես հերոս եմ…

Ստորև Ձեզ ենք ներկայացնում մի հատված դրոշակ վառողների մասին  հայտնի SOS հաղորդումից:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած Ջահերով երթը: Այն կազմակերպվում է արդեն 20-րդ տարին: Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ ընթացող ջահերով երթն այս տարի անցկացվում է «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով: Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին այսպիսի ջահերով երթեր են այս պահին անցկացվում ՀՀ մարզերում, Արցախում և սփյուռքում:

«Ճանաչում», «հատուցում» վանկարկելով Ազատության հրապարակում հավաքված հազարավոր երիտասարդները հայտարարեցին՝ միայն ճանաչումով չեն սահմանափակվելու, հայոց դատը պետք է լուծվի ամբողջական և արդար հատուցմամբ:

«Դեպի ամբողջական և արդար հատուցում, դեպի ազատ, անկախ և միացյալ Հայաստան»:

Այս բառերի ներքո էլ երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը: Այնուհետև վառվեցին ջահերը, և թմբուկների հարվածների ու հայրենասիրական երգերի ներքո երիտասարդները շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ