Թե բա` տեսեք` թուրք ենք քրֆում, թուրքի դրոշ ենք վառում … Վստահ եղեք թուրքը թքած ունի…

Ռուբեն Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

Քանի որ վաղը ապրիլի 24 ն է և մեզանից շատերի կյանքի դատարկ ու փուչ գերնպատակը Թուրքիայի դրոշը վառելը ու թուրքին քրֆելը պիտի դառնա, ուզում եմ ասեմ, որ ձեր այդ քայլով դուք ձեզ եք վառելու ու քրֆեք: Մեզ համար էդ օրը ոչ միայն սգի, այլ նաև ամոթի օր պիտի լինի:

Ամոթի, որտև մենք աշխարհին ոչինչ չունենք ասելու ու թելադրելու, բացի մաստերկլասս ցույց իհարկե, թե բա` տեսեք` թուրք ենք քրֆում, թուրքի դրոշ ենք վառում: Իսկ թուրքը՞, թուրքը մտածո՞ւմ է, թե դուք այդ պահին ինչ եք անում: Վստահ եղեք թքած ունի:

Ու թքած կունենա այնքան ժամանակ, քանի դեռ դուք իր դրոշը կվառեք, բայց 1 ժամ հետո ձեր երեխայի համար իր երկրում արտադրված տետր կառնեք: Թքած կունենա այնքան ժամանակ, քանի ձեր բնակարանում գերակշռող կլինի թուրքական արտադրանքը:

Եթե ուզում եք ստորացնեք թուրքին, թույլ մի տվեք, որ նա ձեր պոտենցյալը գողանա: Դրա համար շատ բան պետք չի, ընդամենը համառություն ու միասնականություն: Իսրայելի պես, Իսրայելի նման..

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ