Խոյ.Օրվա համար պլաններ կազմելիս նախընտրությունը տվեք այն գործերին, որոնք թույլ կտան ձեզ արագ արդյունքներ ապահովել: Գործուղումները կլինեն հաջող: Նշանի միայնակ ներկայացուցիչներին հնարավոր է նոր ծանոթության հնարավորություն, որը կվերաճի լուրջ հարաբերությունների: Վառ զգացողությունները կուղեկցեն ձեզ օրվա ընթացքում:
Ցուլ.Օրը հագեցած կլինի տարբեր գայթակղություններով եւ պետք է հստակ հասկանալ, թե ինչ կարող եք դուք ձեզ թույլ տալ եւ որտեղ է թույլատրելիի սահմանը: Բացասական զգացողությունները չափավորելը չէր խանգարի: Շրջապատի հետ շփվելուց աշխատեք դիսկոմֆորտի պատճառ չդառնալ:
Երկվորյակ. Այսօր հարմար ժամանակ է նոր տեղեկությունների որոնմամբ զբաղվելու համար: Սիրելի անձնավորության հետ եղեք ավելի բարեհամբույր: Ազատություն տվեք ձեր երեւակայությանը համատեղ ժամանցի ընթացքում: Ֆինանսական հարցերում խնայողություն ցուցաբերեք:
Խեցգետին. Ուշադիր հետևեք օրվա ընթացքում ծավալվող իրադարձություններին եւ իրադրության փոփոխություններին: Տրամադրեք ձեզ քրտնաջան աշխատանքի: Չարժե այսօր զբաղվել այն գործերով, որոնք ձեզ համար հաճելի չեն: Սիրային հարցերի համար օրը բարենպաստ է:
Առյուծ.Օրը ամենահարմարը չէ պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Դրամական հարցերում հարկ է, որ լինեք շատ ուշադիր: Մեծ է եկամտի ուշացման հնարավորությունը:
Կույս.Նշանի որոշ ներկայացուցիչներ արտագաղթելու ռեալ հնարավորություն կունենան: Կարող է գտնեք ձեր հոգեւոր ուսուցչին եւ արմատապես փոխեք ձեր կյանքը: Ամեն պարագայում աստղերը կնպաստեն, որպեսզի ձեր կյանքը գունավորեք եւ դարձնեք ավելի հարմարավեք:
Կշեռք.Այս օրը նոր գործեր սկսելու համար հարմար օր է: Երկարաժամկետ պլաններ կարող եք այսօր կազմել: Հերշտությամբ կկարողանաք պայմանավորվածություններ ձեռք բերել: Լուրջ խոսակցություններին արժե պատրաստվել նախապես: Վիճաբանություններին խառնվել չարժե, չեզոքությունը լավագույն դիրքորոշումն է այս պահի համար:
Կարիճ. Հետաձգեք այն գործերը, որոնք որոշակի բարդություն են պարունակում իրենց մեջ: Ավելի շատ ժամանակ հատկացրեք հանգստի ե եւ ժամանցի համար: Անձնական հարցերում որեւէ փոփոխություններ չեն կանխատեսվում:
Աղեղնավոր.Այս շրջանում ավելի լավ է իջնեք ընդհատակ եւ սպասեք որոշակի շրջան: Մարդկանց հետ, որոնք հետ վիճաբանել եք, հաշտության եզրեր որոնեք: Սեփական առողջության մասին հոգ տանելը չէր խանգարի: Ֆիզիկական եւ զգացմունքային գերբեռնվածությունը վնասակար է ձեզ համար:
Այծեղջյուր.Շատ գործեր ունեք անելու այսօր: Փորձեք ամեն մանրուքին վերաբերվել ամենայն պատասխանատվությամբ: Այսօրվա ձեռքբերումները ձեր առաջընթացի հիմնասյուները կդառնան: Նոր ռոմանտիկ հարաբերությունների սկիզբն այսօր լիովին հնարավոր է:
Ջրհոս.Օրը հարմար է տեղեկատվության հետ աշխատելու, մտքերի փոխանակության եւ ուղեւորությունների համար: Կարելի է նոր գործեր սկսել: Լավ ժամանակ է նոր ծանոթությունների համար: Անհրաժեշտ է այսօր ուշադիր լինել, հատկապես եթե մեքենա եք վարում:
Ձկներ.Աշխատավայրում չափազանց ակտիվությունը միայն կվնասի ձեզ: Լրացուցիչ պարտականությունները կարող են միայն օրգանիզմը բերել գերհոգնածության վիճակի: Հարազատ մարդկանց հետ հարաբերություններում ավելի ջերմություն մտցրեք: Խուսափեք քննադատություններից: