«ՀՀԿ-ն դեռ կվերադառնա իշխանության». Շարմազանով

Այսօր՝ ապրիլի 23-ին լրանում է Սերժ Սարգսյանի հրաժարականի մեկ տարին: Ս.Սարգսյանի հրաժարականի, հեղափոխության և հեղափոխությունից հետո տիրող իրավիճակի մասին Armday.am-ը զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ, նախկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Մեկ տարի առաջ, երբ Փաշինյանն սկսեց իր քայլերթը, հավատո՞ւմ էիք,որ կհասնի իր նպատակին`հեղափոխության:

-Ես երբեք չեմ համարել,որ  հեղափոխություն է եղել: Եղել է պարզապես իշխանափոխություն:

-Պատկերացու՞մ  եք ՀՀԿ-ի հնարավոր վերադարձը իշխանության:

-Իհարկե պատկերացնում եմ, և բոլոր օրինական միջոցները օգտագործում եմ, որպեսզի ՀՀԿ-ն վերադառնա  քաղաքական շատ ավելի ազդեցիկ դիրքերի, ոչ թե նրա համար, որ ես ՀՀԿ-ական եմ, այլ զուտ նրա համար, որ ՀՀԿ-ի քաղաքական թևը փորձառու, ամենապետականամետներից մեկն է և կարող է շատ մեծ օգուտ տալ ՀՀ-ին:

ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ