Այ էսպես արևելյան մուղամով էլ ժամանակին Քոչարյանին, Սերժին լայթ ընդդիմադիրություն էին խաղում.Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է.

Հապա մի տեսեք, թե Քոչարյանի անգլերենի թիչըրը (մե «արվեստագետ», մե «գրականագետ», մե Սոչիի խոհանոցամետ փարիզասեր տիկին) ինչքան է անհանգստացել, որ ազգը երեկ Քոչարյանի անշարժ գույքերի քանակն է քննարկել գույք առ գույք, ու արևելյան մուղամը փարիզասիրությանը, թթի վիսկին և ֆեյսբուքյան բալկոնասիրությունը զմիմյանս խառնած ինչպես է պաշտպանել յուր երբեմնի աշակերտին ու ամոթանք տվել ազգին… Բա դրա ժամանակն է, որ քննարկել եք վոյինի ունեցվածքը?….

Բա, սերն ադանգ բան է…
Տեքստը վերծանելու մասին հարցեր չտաք։ Գիտեմ, թե ինչ եմ գրել ու վստահ եղեք, որ վստահ եմ գրել…

Այ էսպես արևելյան մուղամով էլ ժամանակին Քոչարյանին, Սերժին լայթ ընդդիմադիրություն էին խաղում Օրինաց Երկրում, Ազատ դեմոկրատներում, ընդդիմադիր Ժառանգության պատգամավորական ցուցակներում…

Նկատեցինք չէ? Այդ մուղամով փեսայաբարո ռելոկացիա են եղել Ժամանակի ֆավորիտների մոտ’ Արևմուտքի հետ զրույց բացած Արթուր Բաղդասարյանի մոտ, ապա ամերիկյան բեքգրաունդով Րաֆֆի Հովհաննիսյանի Ժառանգություն կուսակցության ցուցակ, մինչ այդ էլ ամերիկացիների հետ լավ հարաբերությունների մեջ ու վստահելի Ազատ դեմոկրատների Խաչիկ Քոքոբելյանի մոտ…

Եթե Փարիզը սիրում է, արևմտյան գրականություն է «սերտում», թարգմանում, ուրեմն «իսկոննի ու իսծիննի արևմտամետ է»…. Ա շտոժ… Գիտեք’ Սոչիի Միքայելը Վենետիկը, Փարիզը, Լոնդոն չէր սիրում? Էն էլ ոնց էր սիրում…. Բայց դե ճար չկար’ միակ ապահով տեղը Սոչիում գործատուի տրամադրած բունկեր-խոհանոցն է… Բա Լավրովի, Պեսկովի, Պուտինի, Սալավյովի ու մյուսների զավակներն ինչքան են սիրում Լոնդոնը, Փարիզը, Հռոմը, Կոմո լիճը.. Ինչ պակաս արևմտամետ են?

Դե մնացածն ինքներդ հասկացեք Հայաստանում «կառուցված» քաղաքական դաշտի, կուսակցություններում առկա վիճակի, տարբեր մարդկանց դերերի մասին….

Որովհետև հայտնի կլանը պետք է կառավարելի ու անձեռնմխելի պահեր իշխանության անփոփոխելիությունը, անսասանությունը և ժառանգականությունը, և ընդդիմադիր դաշտում իշխանությունը, մանավանդ արևմտամետ դաշտում, որտեղից կարող էր գալ փոփոխությունների քամին…

Դե, մի փոքր բան էլ իմացաք նրանից, ինչի միջով անցել ենք, տառապել մեր քրտինքով ստեղծածի ու մի հարվածով ոչնչացրած համար … ՈՒ ամաչել ենք բարձրաձայն խոսել այն ***-ի մասին, որի մեջ հայտնվել ենք «քաղաքական» ռելոկանտներին ընդունելու արդյունքում …

Возможно, это изображение 1 человек и текст

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ