Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված։ Փաստաբանի՝ ձերբակալման իրավաչափության հետ կապված բողոքը մերժվել է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ի երեկոյան։

Հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվել են վերջինիս որդին և ազգականը: Բալասանյանին ձերբակալել են Ասկերանի իր տնից:

Ավելի ուշ Բալասանյանի որդու ձերբակալման վերաբերյալ պարզաբանմամբ է հանդես եկել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը։

Ըստ դատախազության՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը դիմել է դատախազություն առ այն, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2021 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 (յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա. Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, մեղվաընտանիքներ ձեռք չեն բերվել։

Հարուցվել է քրեական գործ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ