Հայաստանում կբացվեն GIZ-ի և KFW-ի գրասենյակներ. ԱԺ-ն վավերացրեց համաձայնագիրը

Հայաստանում շուտով կբացվեն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) գրասենյակներ։

ՀՀ ԱԺ–ն 76 կողմ, 16 դեմ քվեների հարաբերակցությամբ վավերացրեց համապատասխան համաձայնագիրը։

Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանն ասաց, որ կառույցները Հայաստանում գործել են տասնյակ տարիներ, սակայն դրանց գործունեության իրավական կարգավորումներ չեն եղել, ինչը խանգարել է համագործակցության զարգացմանը։

Նա ներկայացրեց հայ–գերմանական հարաբերությունների զարգացման ընթացքը` ընդգծելով, որ Գերմանիան կարևոր առևտրատնտեսական գործընկեր է Հայաստանի համար։

Փոխնախարարը հիշեցրեց, որ 1995թ–ից ի վեր այդ երկիրը Հայաստանում մոտ 2 տրիլիոն դրամ ներդրումներ է կատարել, իսկ այս պահին ՎՎԲ/KFW–ի Հայաստանում ունեցած ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է 650 մլն եվրո։

Գևորգյանի խոսքով ՝ գրասենյակի բացումը կնվազեցնի բյուրոկրատական քաշքշուկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ