Կառավարության խնդիրն է Երևանի ընտրություններում բացառել քաղաքացիների կամքի ձևախեղման ցանկացած դրսևորում. վարչապետ

Ինչպես արդեն հայտնել ենք, Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17-ին անցկացնելու վերաբերյալ նախագիծը։

Որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում:

Անդրադառնալով սպասվող ընտրություններին՝ վարչապետը Կառավարության նիստի ժամանակ ընդգծեց. «Կառավարության խնդիրն է ԿԸՀ-ին, ընտրական մարմիններին աջակցել ընտրությունների պատշաճ ապահովման գործում և ապահովել ընտրությունների ազատությունը, արդարությունը, թափանցիկությունն ու բացառել ընտրություններում քաղաքացիների կամքի ձևախեղման ու ձևափոխման ցանկացած դրսևորում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ