Հույս ունեմ Բրյուսելում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում. ՀՀ վարչապետ

«Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր և իրավական ուժ ունեցող որոշումը հնարավորություն է տալիս խնդրի շուրջ ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա ապահովել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում վարվող էթնիկ զտման քաղաքականությանը հակազդելու համար»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս առումով չափազանց կարևոր է նաև միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսությունը ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման օրակարգով:

«Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների 4-րդ հանդիպումը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նա նկատեց, որ շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին, Բրյուսելում նախատեսված է իր հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ. «Ես հաստատել եմ իմ մասնակցությունը և հույս ունեմ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ