Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «
Այս ծանր վիճակում, երբ հանրության բացարձակ մեծամասնության ուշադրությունը սևեռված է երկրի առաջնային խնդիրների վրա, կան պաշտոնյաներ, որոնք զբաղված են բիզնեսով, ինչը կարմիր խաչի մեքենաների տեղաշարժի արգելման պատճառ դարձավ: Կան պաշտոնյաներ, ովքեր փորձում են «բեսպրեդել» գործել երկրում։
Թեև ստեղծված վիճակում ուշք ու միտքս բևեռված է ճանապարհի ապաշրջափակման վրա և բազմակի խնդիրներ մղվել են երկրորդ պլան, սակայն այս ամենը մեծ հարված է հասցնում ներքին փխրուն կայունությանը, հարված է հասցնում ժողովրդի ապագայի հանդեպ հույսի նշույլին։
Կոռուպցիան ու «բեսպրեդելն» է քանդել մեր երկիրը, այս ամենը շարունակվելու դեպքում եղածն էլ կկորցնենք։
Այսօր առավոտյան լարված զրույց եմ ունեցել երկրի նախագահի հետ, ստիպված եմ եղել պահանջել այդ պաշտոնյաների աշխատանքից հեռացումը…»: