«Մտահո՞գ ես, գիշերները չե՞ս քնում — ձայն տուր ՀՀԿ-ին, էս մարդիկ կխմեն արյունդ ու կազատեն ամեն տեսակի մտահոգություններից». Տարոն Չախոյան

Համացանցի օգտատերերից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել` անդրադառնալով այսօր արդեն պարզ դարձած ՀՀԿ-ի քարոզարշավի կարգախոսին.

Մտահո՞գ ես, անհանգի՞ստ ես, գիշերները չե՞ս քնում, ցավում է փորի՞կդ, հարևանի շու՞նն է խանգարում, կամ էլ նոր գնած Մերսեդե՞սը — մի՛ հապաղիր, ձայն տուր ՀՀԿ-ին, էս մարդիկ վերջնականապես կխմեն արյունդ ու կազատեն ամեն տեսակի մտահոգություններից:

Ավելի անհաջող կարգախոս դժվար էր մտածել, էս մարդիկ տակ տվեցին ոչ միայն երկիրը կառավարելու, այլ նաև` կարգախոսի հարցում:

Մտահոգ քաղաքացին դեռևս մայիս ամսին էր փողոց դուրս եկել ձեր իսկ կառավարության դեմ, հիմա մտահոգ քաղաքացիների մասին մտահոգվող են դարձել:

ԱՂԲՅՈՒՐԸ՝  Taron Chakhoyan

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ