«Ապե հլը դուրս արի»․ միջադեպ քաղաքապետարանում

Չնայած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամները լրագրողների հետ զրույցում նշել են, թե իրենց խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը «ապե» բառը չի օգտագործել և հաշվի չի կանչել, այլ զրուցելու, սակայն տեսանյութում երևում է, թե ինչպես է նա դիմում «Իմ քայլը» խմբակցության անդամ Վազգեն Դարբինյանին։

«Ես հասկանում եմ, որ խորհրդարանները բաց հարթակներ են։ Այնպես չէ, որ ազգային ժողովում նման միջադեպեր չեն լինում։ Ես խորհուրդ եմ տալիս շատ ծանր չտանել, հնարավոր է նյարդերի լարում։ Ես ընդհանրապես կողմ եմ ավելի կոռեկտ լեզվաբանավեճի, սակայն խորհրդանում չես կարող բացառել նաեւ էմոցիաների ամպլիտուդների բարձրացումը, նորմալ է խորհրդարանի, ավագանու համար»,–նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Խորհրդարանում եւ ավագանու նիստին չես կարող բացառել նաեւ էմոցիաների ամպլիտուդների բարձրացումը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

տեսանյութը՝ Armlur

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ