Հիմա ի՞նչ ,որ ատամդ ցավում է ,չուրախանա՞ս որ քաղցկեղից բուժվել ես

Ֆեյսբուքյան օգտատեր Նարին Փայլակյանն իր էջում գրել է.

Մենք բոլորս ունեցել ու ունենք ֆինանսական դժվարություններ ,ունենք խնդիրներ որ լուծում է պահանջում ,հազար ու մի առնելիք ու տալիք ունենք,վարկ ու պարտքեր ունենք ...բայց դա չի խանգարում գումար տնտեսել ու լավ առիթով մի լավ քեֆ անել ։
Կա՞ մարդ ,ում ընտանիքում այդպես չէ,ուրեմն էդ ընտանիքում խելքով տնտեսվարող չկա ։

Հիմա հարց քաղաքացու օրվա ծախսի հետ կապված լաց ու կոծ անողներին `-Դուք կնունք, ծնունդ չե՞ք անում, հլը լավ մտածեք ։Տուն չունեք , խոհանոցի կահույքը փլվում է ,բաղնիքի կաֆելը թափվում է …իսկ դուք հարմարեցնում, փող եք տնտեսում ու …”իյա՜,բա էրեխուս ծնունդը չնշե՞մ …բա Էսինչի հարսանիքին Էնինչի հարսանիքին հագած շորը հո չե՞մ հագնի…բա նոր տարի չանե՞մ …բա զատիկին սեղանիս սիբեխ չլինի՞(ջհանդամ թե կգ-ն 3000 դրամ չի )”։

Հերիք ողբաք ,հերիք նվնվաք ։Եթե ձեր մտածելակերպով առաջնորդվենք ,ուրեմն երկիրը պիտի սգո շղարշով փակել ու ապրել էդ սգի մեջ ,որովհետև խնդիրները երբեք չեն վերջանալու ,միշտ լինելու են կարիքի մեջ գտնվողներ։Չկա նման երկիր որտեղ աղքատ չկա ,կարիքավոր չկա ։

Հիմա ինչ ,որ ատամդ ցավում է ,չուրախանա՞ս որ քաղցկեղից բուժվել ես։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ