Գազը միացրել են կամ չեն միացրել, պարտադի՞ր է, որ դրա մասին գրվի ու լրատվականներում հայտարարվի. Հովհաննիսյան

Պատրադի՞ր է, որ Արցախում տեղի ունեցողի մասին անպայման ՖԲ-ում գրվի: Գազը միացրել են կամ չեն միացրել, պարտադի՞ր է, որ դրա մասին գրվի ՖԲ-ում կամ լրատվականներում հայտարարվի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հարց է ուղղել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նշելով, որ դա ևս անվտանգային խնդիր է: Ըստ Հովհաննիսյանի՝ ամեն ինչի մասին չէ, որ պիտի բարձրաձայնվի, անգամ լավ լուրի մասին:

«Մի ժամանակ ծնունդների մասին էին հայտնում , լավ է, որ հիմա դա էլ չեն հայտնում, չէ որ ծնունդների թվաքանակով իրենք իրենց համար բնակչության թիվ են նկարում:

Արցախն ունի անվտանգային առանձնահատկություն և հարկավոր չէ, որ ամեն ինչի մասին բարձրաձայնվի»,-գրել է փորձագետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն այսօր հայտարարել էր այն մասին, որ սկսել է աստիճանաբար վերականգնել ԼՂ-ի բոլոր բաժանորդների գազամատակարարումը:
Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ