«Նիկոլ Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է». Թինա Կանդելակի

«Матч ТВ» ռուսական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր, հայկական և վրացական արմատներով հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին խոսել է Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հաջողության մասին, որը, ԿԸՀ-ի տվյալներով, հաղթում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

«Կարևոր է հասկանալ, որ սա ավելի շատ Ինստագրամի հաղթանակն է, քանի որ ապրում ենք տեղեկատվական և ժամանցի աշխարհում: Երբ դիտում էի Պորոշենկոյի և Զելենսկու բանավեճերը, ակնհայտ էր, որ մարդիկ կողմնակից կլինեն այն թեկնածուին, որը կարողանում է պրոֆեսիոնալ կերպով դուր գալ: Բարդ ընտրություն չէ. այտուցված և անփույթ օլիգարխ` աչքերի տակ փոսերով, թե՞ գեղեցիկ ու ժպտերես երիտասարդ տղամարդ` ընդգծված ձայնով ճիշտ բաների մասին խոսող:

Բարի գալուստ նոր իրականություն: Այստեղ թվայնացումը վերահսկում է լսարանի միտքը նոր օրենքներով` անտեսելով ուղղահայաց հաստատությունները: Սա վերաբերում է բոլորին և ոչ միայն Ուկրաինայի քաղաքացիներին, քանի որ Փաշինյանից հետո Զելենսկու ընտրությունը փոխկապակցված իրադարձությունների շղթա է»,- ասել է Կանդելակին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ