Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել վարչապետին՝ հակասելով Օնիկ Գասպարյանին ու չներկայացնելով և ոչ մի հակափաստարկ

Ավելի վաղ հայտնել  էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի հունիսի 27-ի նիստում հայտարարել էր, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես նա ասել է. «Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։

Վարչապետ Փաշինյանի այս հայտարարություններին արձագանքեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ «Փաստինֆո»-ի հետ զրույցում մասնավորապես նշելով՝  «Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել»։  Սակայն Տիրան Խաչատրյանն այդպես էլ չեր մանրամասնել, թե ինչի համար էր  փող ուզել վարչապետից և ինչ կարիքներ էր պատրաստվում հոգալ բանակի համա այդ գումարներով։

Ավելի ուշ Տիրան Խաչատրյանը հարցազրույց էր տվել InfoPort-ին,  նա դարձյալ պնդել է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ վերջինս մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը։ «Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»։

Ի դեպ, կայքի խնդրանքին՝ պարզաբանել, թե որ կոնկրետ դեպքերում է դա եղել, Ազգային հերոսը նշեց․ «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել։ Բնականաբար խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին։ Պարզ է, որ ավել ձեռք բերելու համար գումար չէինք ուզելու նրանից»,- պարզաբանել է Խաչատրյանը։

Ընդ որում, եթե խոսքը գնում է բանակի կարիքները հոգալու ու առաջնահերթ ձեռքբերումներն իրականացնելու մասին, ապա այս հարցի հայտարարություն էր տարածել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը։

Ըստ ԳՇ նախկին պետի` հուլիսյան գործողություններից հետո վարչապետը իսկապես հարցրել է իրեն, թե ինչ կարիքներ ունի բանակը։ Գասպարյանը նշել է, որ դրանք ամրագրված են 2018-2024 թվականների ՍՌՏ պետական ծրագրում, իսկ լրացուցիչ պահանջարկը ներառված է ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում։ «Սակայն պետք է հասկանալ, որ պատերազմի սկսելուն մնացել էր ընդամենը երկու ամիս և գործնականում հարցը չէր կարող լուծվել»,– ներկայացնում է Օնիկ Գասպարյանը։

Ստացվում է, որ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հակասում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին։  Բացի  այդ Տիրան Խաչատրյանը փորձում է հակասել  ՀՀ վարչապետ Նիոկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ միաժամանակ  չներկայացնելով ոչ մի հակափաստարկ։ Տպավորություն է, թե Տիրան Խաչատրյանը հերքում է վարչապետին զուտ հակասելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ