«Երեկոյան ժամերից կրկին զովանում ենք». Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր երեկոյան ժամերից կրկին զովանում ենք»:

Հուլիսի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ